«Հայաստանը ամեն անգամ թույն պայմանագիր է կնքում Ռուսաստանի հետ». Փաշինյան
«Տպավորություն ունեմ, որ այս համաձայնագիրն էլ «Եվ-եվ»-ի շրջանականերից է, այդ քաղաքականության փայլուն դրսևորումներից է։ Սրա անհրաժեշտությունը որն է, ես չեմ հասկանում ինչ համար է սա»,- ԱԺ-ում «ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։
«Թող ինձ ներեն զեկուցողները, բայց իմ համար որպես մարդու, որպես քաղաքացու այս համաձայնագիրն անգամ վիրավորական է։ Ինչպե՞ս կարելի է այսքան սեփական ուժերին չվստահել։ Ինչու երրորդ կողմ չկա այս համաձայնագրում, քանի որ նույն ղազախները, բելառուսները իրենց ինքնիշխանությունն ավելի բարձր են դասում»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանի մաս կազմող Չեչնիան շատ ավելի լայն ազատություններ ունի, քան Հայաստանը։
Նույն խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը տանուլ է տվել իր անվտանգության փիլիսոփայությունը։
«Ամեն անգամ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, ու ամեն անգամ մենք հարց ենք տալիս մեզ՝ բա ի՞նչ անեն, ու պատասխանը պարզ է, գնանք մի հատ էլ թույն պայմանագիր կնքենք Ռուսաստանի հետ։ Շատ ուրախացաք չէ՞ Իսկանդերների վրա, բայց Ռուսաստանը արդեն Թուրքիային վաճառում է C-400 համակարգեր, որով ձեր Իսկանդերները կդառնան սովորական մի խաղալիք։ Սա է ձեր ռազմական քաղաքականության արդյունքը։ Ես մի բան չեմ հասկանում՝ Սևրի դաշնագիր տեսած ժողովուրդը այս պայմանագրի վրա հո՞ւյս կդնի, 15 թիվ տեսած ժողովուրդը ուրիշի բանակի վրա այսքան հո՞ւյս կդնի։ Դուք պատմություն չգիտե՞ք»։
Հարակից հրապարակումներ`
- Դա իրենց քաղաքական ճաշակի խնդիրն է. Շարմազանով
- ՀՀ և ՌԴ ԶՈւ միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը Արցախին չի վերաբերում. Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին