Շուկայի պահանջարկն է գին ձևավորում. գյուղնախարարը՝ մսի թանկացման մասին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը համոզված է, որ մսի շուկայում թանկացումները պայմանավորված են պահանջարկի ավելացմամբ։
«Շուկայի պահանջարկն է գին ձևավորում», -ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Լրագրողների հարցին՝ մարդիկ սկսել են շա՞տ միս ուտել, նախարարն արձագանքեց. «Բոլոր դեպքերում շուկան է որոշում գինը, շատ-քիչ ուտելը ուրիշ հարց է»։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ երկրից անասնագլխաքանակ է արտահանվում, ինչն էլ թանկացման պատճառ է դարձել, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Կա արտահանում, որը կազմել է 12 հազար լրացուցիչ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակ, և դա չէր կարող ազդել մսի գնի վրա։ Բայց դա կարող էր մի իրավիճակ ստեղծել, որի հետևանքով մսի գինը կբարձրանար, ասենք՝ վաճառողը մտածեր, քանի որ կա պահանջարկ, գինը բարձրացնեմ»։
Հարցին՝ արդյոք գյուղատնտեսութան ոլորտում գրանցված անկումը համարում է իր վատ աշխատանքի հետևանք, Իգնատի Առաքելյանը նշեց, որ գնահատականները թողնում է հասարակությանը։
Հարակից հրապարակումներ`
- Տավարի մսի թանկացման պատճառը Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է. «Հրապարակ»
- Մսի գինը կհասնի 5000 դրամի. «Ժամանակ»