Պայթյուն Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում հոկտեմբերի 4-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 4 զինվոր, ևս 4-ը վիրավորվել են։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ պայթյունի պատճառը եղել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից նախապես ճանապարհին տեղադրված ինքնաշեն ռումբը։
Տուժածները տեղափոխվել են Յուքսեքովայի պետական հիվանդանոց։ Պայթյունի կազմակերպիչներին հայտնաբերելու նպատակով լայնածավալ աշխատանքներ են սկսվել, դեպքի վայր են բերվել բազմաթիվ զրահամեքենաներ։
Հաքքարիի նահանգապետարանը դեպքի առթիվ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «04․10․2017թ․ մեր նահանգի Յուքսեքովա շրջանում զինվորական մեքենայի ընթացքի ժամանակ գործարկվել է անջատողական ահաբեկչական խմբավորման անդամների կողմից նախապես ճանապարհին տեղադրված ինքնաշեն ռումբը, ինչի հետևանքով 4 զինվոր զոհվել է, 4-ը վիրավորվել։ Դեպքի հետաքննությունը շարունակվում է»։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տեղեկության համաձայն՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում սպանվել է 49 քուրդ զինյալ, 4-ը գերի են վերցվել, ևս 15-ը ինքնակամ հանձնվել են։ Միևնույն ժամանակ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվել են 204 անձ, ովքերն կասկածվում են PKK-ի և «Իսլամական պետության» (ԻՊ-DEAŞ) հետ կապի մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում