Չեխիայի սենատի նախագահ. Հայերն արժանի են անկախ ու խաղաղ կյանքի
«Ես ցանկանում եմ, որ Հայաստանը երբեք նման ոճրագործություն, ցեղասպանություն չտեսնի, երբեք չլինի ճնշված: Հայերը շատ ընկերական ու բարեկամական ազգ են և արժանի են անկախ ու խաղաղ կյանքի»,-այս մասին հայտարարել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ ի գլխավորած պատվիրակությունը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին:
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը գրառում է կատարել հուշամատյանում:
Միլան Շտեխը նշել է, որ հայ ազգն անցյալում շատ կորուստներ է ունեցել և հավելել, որ այստեղ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, բազմաթիվ հայերի հոգիների պատմությունն է:
Հարակից հրապարակումներ`
- Չեխիայում աշխատանք չունի բնակչության 3 տոկոսը. Միլան Շտեխ
- «Ուզում եմ հավաստիացնել, որ այդ զենքերն Ադրբեջանին Չեխիան չի վաճառել». Չեխիայի Սենատի նախագահ
- Ու՞մ թեթև ձեռքով է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան