Քիմիայի բնագավառում 2017 թ. Նոբելյան դափնեկիրները
Քիմիայի ասպարեզում 2017 թ. Նոբելյան մրցանակին են արժանացել շվեյցարացի Ժակ Դյուբոշեն, ամերիկացի Յոահիմ Ֆրանկը, բրիտանացի Ռիչարդ Հենդերսոնը: ՏԱՍՍ-ը, հղում անելով Նոբելյան կոմիտեին, գրում է, որ նրանք մրցանակին արժանացել են բիոմոլեկուլների կառուցվածքի որոշման նպատակով կրիոէլեկտրոնային մանրադիտակի զարգացման համար:
Ինտերֆաքսը գրում է, որ կրիոէլեկտրոնային միկրոսկոպիան այսօրվա դրությամբ բջիջների և մոլեկուլների առանձնահատկություններն ուսումնասիրող գլխավոր մեթոդներից է: Ի շնորհիվ նման մանրադիտակի, գիտնականները կարող են հետևել կենդանի բիոմոլեկուլներին և ուսումնասիրել բջիջներում սպիտակուցների եռաչափ պատկերները:
«Այս մեթոդը կենսաքիմիայի բնագավառում բացում է նոր դարաշրջան»,- ասված է Նոբելյան կոմիտեի հաղորդագրության մեջ:
Նոբելյան դափնեկիրներին մրցանակն ավանդաբար հանձնվում է Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: Մրցանակային գումարը կազմում է 9 միլիոն շվեդական կրոն (1 միլիոն դոլար):
Հարակից հրապարակումներ`
- Ֆիզիկայի բնագավառում 2017 թ. Նոբելյան դափնեկիրները
- Բժշկության ասպարեզում Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի գիտնականների խմբին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում