Իմ աշխատանքի հետ կապված դժգոհություններ չեմ լսել. Արմեն Ամիրյան
ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բամբասանք և բանսարկություն է որակում այն տեղեկությունները, համաձայն որոնց Բաղրամյան 26-ում դժգոհ են իր աշխատանքից և մտածում են մշակույթի նախարարի փոփոխության մասին։
ԱԺ-ում լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ ի՞նչ է կարծում, իր աշխատանքից գո՞հ են, ինչին ի պատասխան՝ մշակույթի նախարարը պատասխանեց. «Հարցրեք նրանց, ում գոհունակությունն ուզում եք իմանալ։ Իմ աշխատանքի հետ կապված դժգոհություններ չեմ լսել»։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ իրենից դժգոհ են մշակութային վերջին մի քանի միջադեպերի՝ Հովհ. Թումանյանի անվան թանգարանում ընթացող ցուցահանդեսի և Վահան Արծրունու համերգի չեղարկման պատճառով, Արմեն Ամիրյանը նկատեց՝ այդ չեղարկումները Մշակույթի նախարարությնա հետ որևէ կապ չունեն։
«Բարձրաձայնած աղմուկն էժանագին PR էր»,- ասաց նա։
Իսկ հանդիպե՞լ է ՀՀ նախագահ Սրժ Սարգսյանին և զրուցե՞լ են արդյոք նախարարի պաշտոնում հետագա պաշտոնակավարման մասին, հետաքրքրվեցին լրագրողները։
«Ես շատ մարդկանց հետ եմ հանդիպում։ Ես չեմ կարող բարձրաձայնել՝ ում հետ եմ հանդիպում։ Այն հանդիպումները, որոնք լուսաբանվում են, լուսաբանվում են»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ իր հետագա պաշտոնավարումը կախված է ոչ թե իրենից, կամ Հանրապետության նախագահից, այլ առավելապես հասարակությունից։
«Հասարակությունը ոնց որոշի»,- ասաց Արմեն Ամիրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ամիրյանը պաշտոնանկ կարվի. «Իրատես»
- Մենք կապ չունենք Վահան Արծրունու համերգի չեղարկման հետ. Արմեն Ամիրյան
- Արմեն Ամիրյան. Թումանյանի թանգարանը համաձայնություն չի ունեցել նման ցուցադրություն կազմակերպելու. «Հրապարակ»
- Արմեն Ամիրյանը «լայաղ չէր արել» ներկա գտնվել սիմֆոնիկ նվագախումբի համերգին. «Հրապարակ»
- Տարոն Մարգարյանը շատ լավ իրականացնում է իր պարտականությունները. Արմեն Ամիրյան
- Օպերային թատրոնում պետք է լինի նաև մարզասրահ, շոգեբաղնիք. Արմեն Ամիրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան