«Հույս ունեմ, որ Հայաստանը կստորագրի Եվրամիության հետ նոր համագործակցության պայմանագիրը»
«Հայաստանի և Չեխիայի նախագահների այցերի ժամանակահատվածում մենք ունեցանք շատ դրական ձեռքբերումներ, որոնց թվում են բարեկամության հարաբերությունների մասին դեկլարացիան և ինտենսիվ տնտեսական հարաբերությունների զարգացումը»,- այս մասին ՀՀ Ազգային ժողովում ասաց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատի նախագահ Միլան Շտեխը՝ նշելով, որ բարձր է գնահատում երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը։
«Մեր ամենօրյա ինտենսիվ համագործակցության աշխատանքը մեր երկու երկրների համար ապահովում են երկու դեսպանատները։ Փորձում ենք զարգացնել մեր երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը։ Ներկայումս ինձ հետ Հայաստան է եկել նաև գործարարների պատվիրակություն, որը կփորձի Հայաստանի հետ կապեր հաստատել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրամիության համագործակցությանը, Շտեխը վստահություն հայտնեց, որ Արևելյան գործընկերության շնորհիվ կկարողանան Հայաստանին ավելի մոտեցնել Եվրամիությանը։
«Հույս ունեմ, որ նոյեմբեր ամսվա ընթացքում Բրյուսելում Հայաստանը կստորագրի Եվրամիության հետ նոր համագործակցության պայմանագիրը։ Չեխիայի անունից ուզում եմ խոստանալ, որ մենք պատրաստ ենք համագործակցել տարբեր զարգացման ոլորտներում»,- եզրափակեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատի նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին