«Շուստրի Լյովը». առողջապահության նախարարն առաջ է մղում իր բիզնեսը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը։ Այդ նպատակով առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջապահության ապահովագրության պայմանագրեր։
Թեև ԱՆ-ից տեղեկացրել են, որ ապահովագրության պայմանագրեր կնքվել են ՀՀ-ում գործող առողջության ապահովագրության մատուցող բոլոր ընկերությունների հետ, սակայն այս օրերին սոցփաթեթի շահառուներից շատերը էլեկտրոնային փոստով ծանուցումներ են ստանում, որ նախարարությունը իրենց համար առողջության ապահովագրության պայմանագիր է ձեռք բերել «ԻնգոԱրմենիա» ապահովագրական ընկերությունից։
Ինչպես հայտնի է, «Ինգո Արմենիա»-ն պատկանում է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին։ Նա մինչև նախարար նշանակվելը «ԻնգոԱրմենիա»-ի ղեկավարն էր»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները