Խորհրդարանը չընդունեց ԵԼՔ-ի առաջարկը
Ազգային ժողովն այսօր աշխատանքը սկսեց շնորհավորանքով։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց պատգամավոր Գևորգ Կոստանյանին՝ ծննդյան օրվա առթիվ։
Այնուհետև խորհրդարանն անցավ նախօրեին քննարկված օրինագծերի քվեարկությանը։
89 կողմ ձայնով ընդունվեց «Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին» 1998 թվականի սեպտեմբերի 11-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 62 կողմ ձայնով։ Օրինագծին դեմ քվեարկեց 29 պատգամավոր։
«Ելք» խմբակցության ներկայացրած «ՀՀ մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» հարցը չընդունվեց խորհրդարանում։ Նախագծին դեմ քվեարկեց 79 պատգամավոր, կողմ՝ 10։
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին կողմ քվեարկեց 63, դեմ՝ 28 պատգամավոր։
«Ազատ առևտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջեւ պետական գնումների կարգավորման կանոնների և ընթացակարգերի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերն ընդունվեցին 88 ձայների քվերակությամբ։
89 կողմ ձայների քվեարկությամբ էլ ընդունվեցին «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ, ՀՅԴ, և «Ծառուկյան» խմբակցությունները դեմ են «Ելք»-ի նախագծին
- «Ես էլ կարող եմ ասել, որ ԵԱՏՄ-ի շնորհիվ դուք մտաք խորհրդարան». Աշոտյանը՝ Փաշինյանին
- «Մեր շիմպանզե համակարգը մի դարձրեք մակակայի մակարդակի». Փաշինյան
- Անտառների պահպանման պլանը պետք է հնարավորին չափ շուտ կյանքի կոչեք. Բաբուխանյանը՝ գյուղնախարարին
- «Ելք»-ի նախագիծն ընդգրկվում է օրակարգ առանց քվերակության. Բաբլոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան