Մենք կարոտ ենք հաղթանակների. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
Հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը:
Նախախաղային մամուլի ասուլիսում պատասխանելով հարցին, թե հաղթելու ինչպիսի՞ հնարավորություն կա վաղվա խաղում, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ասաց. «Երևի հիմա չասեմ: Բայց փորձելու ենք ամեն դեպքում այն խնդիրները, որոնք ունենք, լուծել»:
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք պահելու Լեհաստանի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, Ա. Պետրոսյանն ասաց. «Լևոնդոսկուն պահելը շատ դժվար է: Եթե ցանկանում են վաղը դրական արդյունքի հասնել, պետք է փորձել այդ խնդիրը լուծել՝ պահել նրան: Պետք է փոխօգնությունն աշխատի: Եթե աշխատի, իմ կարծիքով, հնարավոր է մի բան անել»:
Միաժամանակ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ընդգծեց. «Մենք կարոտ ենք հաղթանակների»:
Հարցին, թե այս մրցաշրջանը երկու խաղից հետո ավարտվում է, արդյո՞ք կմնաք հավաքականում կամ ուզո՞ւմ եք մնալ հավաքականում. Ա. Պետրոսյանն ասաց. «Այս պահին ինձ հետաքրքում է առաջիկա երկու խաղը: Դրանից հետո, երևի, նոր վերջնական որոշում կկայացնեմ: Այս պահին ոչինչ չունեմ ասելու»:
Նշենք, որ հոկտեմբերի 8-ին Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում կայանալու է Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-Լեհաստան հանդիպումը կսպասարկեն սլովենացիները
- Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է առաջիկա հանդիպումներին
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան