Երբևէ որևէ գյուղացի խնդիր չի ունեցել անտառից իր կարիքների համար վառելափայտ դուրս բերելու մասով. նախարար
«Այն, ինչ օրինական հատումների տեսքով է և սահմանված է թե կառավարության որոշմամբ, թե ենթաօրենսդրական ակտերով, գտնվում է կարգավորման նորմալ ընթացքում, խորհրդարանական հարցուպատասխանի ընթացում անդրադառնալով Տավուշի մարզում ծառահատումների թեմային վերաբերող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին՝ ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
Ինչ վերաբերում է ապօրինի հատումների վերաբերյալ մի շարք բողոքներին, նախարարն ասաց, որ խորհրդարանը, լրատվամիջոցները և այն ազնիվ քաղաքացիները, ովքեր կարծում են, որ պետք է պահպանել Հայաստանի անտառները, քանի որ դրանք արդյունաբերական չեն, բնապահպանական են և պաշտպանական նշանակություն ունեն մեր երկրի համար, պետք է կանգնեն մեր կողքին, որպեսզի ապօրինի ծառահատումների դեմ նորմալ պայքար գնա։
«Երբևէ որևէ գյուղացի խնդիր չի ունեցել անտառից իր կարիքների համար վառելափայտ դուրս բերելու մասով։ Պետք է պայքարենք այն անձանց դեմ, ովքեր փորձում են այս առիթն օգտագործել և կազմակերպված ձևով մարդկանց հանում են փողոց, փորձում են հակաօրինական գործողությունը նորմ դարձնելու ուղղությամբ մղել»,- նշեց նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան