ՌԴ-ից 200 միլիոն դոլար վարկով զինամթերքը ձեռք է բերել միջազգայինից ցածր գներով. փոխնախարար
Ռուսաստանը 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքը մատակարարել է միջազգայինից էականորեն ցածր գներով: Ազգային ժողովում այս մասին հայնեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին՝ թե որքանով միջազգային գներից դրանց գները ցածր եղել։
«Ձեռք բերված զինատեսակների ծավալի և դրա դիմաց կատարված վճարումների հարաբերակցությունը ցույց են տալիս, որ մենք կարողացել ենք պայմանգրին համապատասխան Ռուսաստանի Դաշնության ներքին շուկայական գներով և որոշ դեպքերում՝ դրանից էլ ցածր գներով կնքել պայմանագրեր և իրականացնել մատակարարումներ»,-ասաց փոխնախարարը:
Նա շեշտեց, որ պայմանագրով նախատեսված գործառույթները լիաժեք ձևով իրականություն են դարձել։
Նշենք, որ Ազգային ժողովն այսօր քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև 2013 թվականի հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին