Հասարակություն 10:21 04/10/2017 Հայաստան

Ի՞նչ կտա Հայաստանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Ուղիղ մեկ տարի անց՝ 2018թ․-ի հոկտեմբերին, Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ-OIF) գագաթնաժողովը։ Այն կլինի անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր միջոցառումը,  որին միաժամանակ մասնակցելու են Ֆրանկոֆոնիայի մի քանի տասնյակ երկրների ներկայացուցիչները (ՖՄԿ-ն ունի 84 անդամ երկիր)։ Երևանում սպասվում է 4000-ից ավելի մարդկանց ժամանում, որոնց մեջ կլինեն ավելի քան 600 լրագրողներ։

Իսկ ի՞նչ կտա  Հայաստանին գագաթնաժողովի կազմակերպումը, որը 2012թ․-ից Ֆրանկոֆոնիայի լիիրավ անդամ է։

«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումն առաջին հերթին Հայաստանին կտա մի այլ կարգի «visibility» (տեսանելիություն),  ինչը շատ կարևոր է մասնավորապես այն երկրներում, որտեղ քիչ բան գիտեն Հայաստանի մասին»,- Panorama-ին ասաց «Ֆրանկոֆոն լրագրողների միջազգային միության»  խորհրդի անդամ, Հայաստանի ֆրանկոֆոն լրագրողների բաժնի նախագահ Զառա Նազարյանը։

Հայաստանի համար կարևոր է աշխարհի համար ավելի բաց, տեսանելի ու մատչելի լինելն ու միջազգային գործընթացներում ներգրավվածությունը, իսկ 84 երկիրն արդեն աշխարհի երկրների գրեթե կեսն է, որոնք բարձր մակարդակով ներկա են լինելու Հայաստանում՝ իրենց մամուլով ու դրանից բխող բոլոր տեսանելիությամբ։  Հայաստանը  ողջ  Կովկասում Ֆրանկոֆոնիայի կազմակերպության միակ լիիրավ անդամն է ու գագաթնաժողովի՝ Երևանում անցկացումը կբարձրացնի նաև ՖՄԿ-ի մասին տեղեկացվածությունը։

Երևանում գագաթնաժողովի անցկացումը կարևոր է  քաղաքական տեսանկյունից, քանի որ ՖՄԿ-ն մի քանի անգամ ընդունել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարություններ։ Այս առումով Հայաստանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիային նաև որոշակիորեն հակակշռում է Ադրբեջանի անդամակցությանն Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ), որի անդամների մի մասը նաև ՖՄԿ անդամներ են, ու որտեղ Ադրբեջանը մշտապես փորձում էր անցկացնել Հայաստանին քննադատող հայտարարություններ։ Ապրիլյան դեպքերից հետո ՖՄԿ-ի գլխավոր քարտուղարն առաջիններից էր, որ արձագանքեց ու հայտարարությամբ հանդես եկավ՝ ելնելով կազմակերպության արժեքներից,  որոնք են համերաշխությունը, կոնֆլիկտների խաղաղ կարգավորումը, ժողովրդավարությունը, մշակութային բազմազանությունը, փոքրամասնությունների իրավունքները, քաղաքակրթությունների երկխոսությունը, ժողովուրդների իրավունքը, որը, հատկապես մեզ համար, քաղաքական կշիռ ունի՝ ազգային խնդիրների համատեքստում։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ-ում անցկացվելու է ևս մեկ խոշոր միջոցառում՝ «Ֆրանկոֆոն լրագրողների միջազգային միության» կոնֆերանսը, որին մասնակցելու ու նաև գագաթնաժողովը լուսաբանելու համար Հայաստան են ժամանելու մինչև 300 ֆրանկոֆոն լրագրողներ։

«Եթե նախագահների ու վարչապետների այցը քաղաքական նշանակություն ունի, ապա 300 լրագրողի գտնվելը, աշխատելը  Հայաստանում լինելու է աննախադեպ PR Հայաստանի համար», - ասում է Զառա Նազարյանը։

Հայաստանի համագործակցությունը 1970թ․-ին ստեղծված ՖՄԿ-ի հետ սկսվել է 2003թ․-ից՝  դիտորդի,  2008-ին՝ ասոցացված անդամի,  իսկ 2012թ․-ից արդեն լիիրավ անդամի կարգավիճակով: Ֆրանկոֆոնիան ՄԱԿ-ից հետո այն միջազգային կազմակերպությունն է, որում ընդգրկված են ամենամեծ թվով երկրները՝ 84։

Կարևոր փաստ է նաև այն, որ ՖՄԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Սա նշանակում է, որ Հայաստանը, լինելով տարածաշրջանում միակ լիիրավ անդամը, կարող է բացառել «անցանկալի» երկրների անդամակցությունը կազմակերպությանը, կամ դա անել ինչ-որ բանի դիմաց։

Ֆրանկոֆոնիան երբեմն շփոթում են Ֆրանսիայի ու ֆրանսերենի պարտադիր իմացության հետ ու հարց է առաջանում, թե ինչ է անում Հայաստանն այնտեղ, երբ ֆրանսերենը ՀՀ-ում լայն տարածում չունի։ Սակայն, կազմակերպությունը միայն լեզվի մասին չէ, ավելին, Ֆրանկաֆոնիայի կազմակերպությունում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է մոտ 900 մլն., որից 274 մլն. է ֆրանկոֆոն։

«Ֆրանկոֆոնիային անդամակցելուց ի վեր Հայաստանն ընդգրկվել է մի շարք ծրագրերում, որոնք ուղղված են ֆրանսերենի զարգացմանը։ Ֆրանսերենը դարձել է դասավանդող երրորդ օտար լեզուն։ Սակայն ֆրանսերենը միայն գործիք է, որն իմանալով ճանաչում ես բազմաթիվ ժողովուրդների մշակույթը, երկիրը, մարդկանց մտածողությունը։ Ֆրանկոֆոնիան կօգնի Հայաստանին բացահայտել նաև Աֆրիկան՝ որպես հիանալի մայրցամաք՝ իր մշակութային, տնտեսական, էմոցիոնալ, գունային բազմազանությամբ»,-ասաց Զառա Նազարյանը։

Նշենք նաև, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի՝ Հայաստանում անցկացման համար ՀՀ-ն հաղթել է բավական լուրջ մրցակցության մեջ։ Գագաթնաժողովի անցկացման համար պայքարում էր նաև Թունիսը, որը մեծ աջակցություն ունի Ֆրանկոֆոնիայի երկրների շարքում։ 2016թ․-ին Մադագասկարում կայացած գագաթնաժողովի ժամանակ ընդունվեց ՖՄԿ պատմության մեջ աննախադեպ որոշում ու որոշվեց ոչ թե միայն հաջորդ, այլ հաջորդող 2  գագաթնաժողովների անցկացման վայրերը՝ 2018-ին Հայաստան, 2020-ին Թունիս։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}