Կինոյում շատ ենք հետ մնացել. Հարություն Խաչատրյան
Ռեժիսոր Հարություն Խաչատրյանը հոկտեմբերի 7-ին Կինեմատոգրաֆիստների միությունում կայանալիք միության համագումարում հանդես է գալու որպես կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու: Լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ իր ծրագիրը վերնագրված է «Վերջապես պետք է բացվի Կինոյի տան դուռը»:
Նա շատ է կարևորում «Կինոյի մասին» օրենքի ընդունումը:
«Այսօր մեծ ուշադրություն չի դարձվում մշակույթին, ստեղծագործողներին»,- ասաց Հ. Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ այսօր՝ քաղաքական մեծ կռիվների մեջ՝ Ղարաբաղի անկախության, պատերազմի, պատերազմի վտանգի, զենքի, մոռանում են, որ կինոն Հայաստանի, հայ ժողովրդի համար կարևոր զենքերից մեկն է, չի կարելի աչքաթող անել, բաց թողնել կարևորագույն՝ «Կինոյի մասին» օրենքը, որը պետք է ընդունվի:
«Տասնյակ տարիներ այս օրենքը չի ընդունվել, որովհետև երբեք կարևոր չեն համարել կինոն, արհամարհել են կինոյի կարևորությունը, կամ մենք չենք կարողացել իրենց ներկայացնել, թե ինչքան կարևոր է կինոն, կամ չենք ունեցել այնպիսի հաջողություններ, որ իրենց ստիպի մտածել դրա շուրջ: Կինեմատոգրաֆիստները պետք է լինեն և սխալ մշակութային քաղաքականությանը դիմադրող ուժ, և համագործակցեն հետները, որպեսզի օգնեն նրանց, քանի որ մասնագետներ չեն:
Կինոյում շատ ենք հետ մնացել, աշխարհից հետ ենք մնացել, նաև տարածաշրջանից»,- ասաց Հ. Խաչատրյանը:
Նրա խոսքով, այսօր կինոարտադրությունը, կինոփառատոները լրիվ առանձին են, կինոմիությունը լրիվ առանձին, չկա միավորող ուժ:
«Կցանկանայի, որ Կինոմիությունը իր շուրջ հավաքեր բոլորին, մասնակցեր օրենքի կայացմանը, արտադրությանը, կինոքննադատների հավաքվելուն, լուրջ անալիզ անելուն՝ ինչ է նշանակում այսօրվա հայկական կինոն, արդյոք ունենք, թե չունենք:
Այսօր կինո պետք է ամեն մի ազգի, որը պատմելու բան ունի, ունի մշակույթ, թերություններ»,- ասաց Հարություն Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վահե Գևոգյանց. «Կընտրեն՝ կդառնամ, ես շատ գոհ եմ, որ հորս տղեն եմ». «Հրապարակ»
- Հարություն Խաչատրյանը հրաժարվել է Կինոակադեմիայի նախագահությունից
- «Ոսկե ծիրան»-ն ուղղակի հակադրված է մշակութային քաղաքականությանը. ռեժիսոր Էդգար Բաղդասարյան
- «Ոսկե ծիրան»-ը շատ բաների օգնեց, բայց չկարողացավ բոլոր կինոկազմակերպությունները հավաքել իր շուրջը. Հարություն Խաչատրյան
- Վահե Գևորգյանցը կառաջադրվի որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու
- Հարություն Խաչատրյանն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից
- «Կինոյի մասին» օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով
- Օտարերկրյա կինոարտադրողների համար կարևոր է, որ երկիրն ունենա «Կինոյի մասին» օրենք. Գևորգ Գևորգյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին