Ներկայացվել են «Հյուսիս-հարավ» ծրագրում ներգրավված իտալական ընկերությունների աշխատանքի դրական ու բացասական արդյունքները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայության հաղորդմամբ, նախարարը կարևորել է տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում հայ-իտալական համագործակցության ամուր հիմքերը: Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է իտալական կազմակերպությունների ու իտալացի մասնագետների ներգրավմամբ իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին՝ կարևորելով նրանց առավել ակտիվ մասնակցությունը։
Խոսելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդումային ծրագրի ներկա և հետագա ընթացքի մասին՝ նախարարը ներկայացրել է ծրագրում ներգրավված իտալական ընկերությունների աշխատանքի դրական ու բացասական արդյունքները: Նա ընդգծել է, որ նախարարության ներկայացուցիչներն ամենօրյա հսկողություն են իրականացնում
առկա թերացումները շտկելու ուղղությամբ, նաև խնդրել է դեսպանին իր կողմից ևս
ուշադրության կենտրոնում պահել խնդիրը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» համաձայնագրում առաջիկայում լրացում կատարելու մասին արձանագրության նախագծին առնչվող մի շարք հարցեր։
Նախարարը դեսպանին ներկայացրել է նաև վերջին օրերին Երևանում անցկացված ՏՏ
ոլորտի մի շարք միջազգային համաժողովների արդյունքները և հույս հայտնել, որ առաջիկայում իտալական ընկերությունների հետ ևս այս ոլորտում համագործակցության հիմքեր կստեղծվեն, կբարձրանա հայկական ՏՏ ոլորտի ընկերությունների ներգրավվածությունը և երկայացվածությունը Իտալիայում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ է բարձրացել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի 1 կմ-ի գինը. պարզաբանում է նախարարը
- ԵՆԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Հյուսիս-հարավ»-ին առնչվող հարցեր
- Շրջայցեր ենք կատարում «Հյուսիս-հարավ» մայրուղու հարևանությամբ գտնվող հուշարձաների տարածքներ. Նազարեթյան
- Հյուսիս-հարավի երկրորդ և երրորդ տրանշների աշխատանքների ավարտը նախատեսվում է 2019-ին. Վահան Մարտիրոսյան
- Չինական ընկերությունը վերացնում է«Հյուսիս-հարավ»-ի թերությունները
- Հյուսիս-Հարավ ճանապարհին ակտիվ շինարարություն է ընթանում. Վահան Մարտիրոսյան
- Հյուսիս-հարավ. Չինական ընկերությանը թերությունները շտկելու ժամանակ է տրվել
- «Հյուսիս-Հարավ»-ի շինարարության դանդաղ ընթացքը պետության հետ կապ չունի. Վահան Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան