Աջակողմյան ղեկով մեքենաների վերաբերյալ դեռևս որևէ որոշում չկա. Վահան Մարտիրոսյան
Աջակողմյան ղեկով մեքենաների վերաբերյալ դեռևս որևէ որոշում չկա, քննարկումներ են ընթանում։ Այսօր խորհրդարանում պատասխանելով Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի՝ աջակողմյան ղեկով մեքենաների հնարավոր արգելքին մասին հարցին՝ ասաց ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
«Քննարկումներ եղել են, քննարկումների արդյունքում ոչ մի որոշում ընդունված չէ` ինչպես շարունակել այդ նախագիծը: Մենք առաջին հերթին փորձում ենք անդրադառնալ ճանապարհային անվտանգության և մարդկանց անվտանգության խնդիրներներին։ Կուսումնասիրվի ոստիկանության տրամադրած վիճակագրությունը վթարների ու դրանց աջ ղեկով մեքենաների մասնակցության վերաբերյալ»,- ասաց Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ կունենան որոշման նախագիծ, որը կքննարկվի ԱԺ խմբակցություններում ու կներկայացնեն Կառավարության քննարկմանը։
«Եթե նման որոշում լինի, այդ դեպքում աջ ղեկով մեքենաների տերերին կտրամադրվի որոշակի ժամանակ՝ ղեկը տեղափոխելու ձախ կողմ»,- հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում