Հանրության մեջ տարածված կարծիք կա, որ դատախազությունը հանցագործություն կոծկող մարմին է. Փաշինյան
«Հանրության մեջ տարածված կարծիք կա, որ դատախազությունը ոչ թե հանցագործության բացահայտմանը նպաստող և ղեկավարող մարմին է, այլ հանցագործություն կոծկող մարմին»,- խորհրդարանաում դատախազության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Պատգամավորը հիշեցրեց «Զիբիլիքսի» գործը. «Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ԵԼՔ-ը հայտնաբերել էր 30 անուն փաստաթուղթ, որը վկայում էր Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ընտրակաշառքի համակարգված մեխանիզմ ստեղծելու մասին։ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, սակայն այն կարճել է՝ հիմնավորելով, որ խոսքը հավաք-միջոցառման մասին է, թե ՊՊԾ գնդի ծառայողը տագնապի դեպքում քանի մարդու պետք է տեղյակ պահի: Ես այս ամբիոնից հիշատակել էի այն գլուխգործոց փաստաթուղթը, որից երևում է, որ ոստիկանության Արաբկիրի բաժնից ցուցակ են ուղարկել այն մասին, թե ՊՊԾ գնդի որ ծառայողը որքան ձայն պետք է ապահովի ՀՀԿ-ի համար: Ոստիկանության բաժնից ֆաքսը դուրս է եկել և գնացել Տարոն Մարգարյանի կամ ՀՀԿ-ի շտաբ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը
Նա նշեց, որ իրենք բողոքարկել են Գլխավոր դատախազություն, բայց բողոքը մերժել են:
«Ի վերջո, պե՞տք է պարզել՝ սա ընտրակաշառքների ցուցակ էր, թե սա հավաք էր՝ զորահավաք, դրամահավաք, թե ընտրակաշառքահավաք: Ես վստահ եմ, որ այդ ֆաքսը ոստիկանությունից գնացել է ՀՀԿ նախընտրական շտաբ: Սա մեր պետության խայտառակությունն է, որ գլխավոր դատախազությունը աչք ու ականջ է փակում: Դե հիմա ասեք՝ ի՞նչ փոխենք օրենքի մեջ, ի՞նչ առաջարկ ներկայացնենք, որ այսպես չլինի հետագայում»,-նշեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կոստանյանը՝ դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու մասին
- Ամեն ինչ անելու ենք, որ այս օրենքը լինի այն մակարդակով, ինչպիսի դատախազություն ուզում ենք ունենալ մենք. Կոստանյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին