Չեխիայում աշխատանք չունի բնակչության 3 տոկոսը. Միլան Շտեխ
Ակնհայտ է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարությունը գնալով ավելի խորը արմատներ են ձգում: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այսօր այս մասին ասաց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը:
«Ես Հայաստանը դիտում եմ որպես ժողովրդավար երկիր, որտեղ ազատ, անկախ ընտրություններ են կայանում և որտեղ կա խոսքի ազատություն»,- նշեց նա։
Չեխ գործիչն անդրադարձավ նաև հայ-չեխական բիզնես ֆորումի բացմանը՝ նկատելով, որ հայ-չեխական համագործակցությունը կարող է էապես նպաստել երկու երկրների տնտեսությունների զարգացմանը։
«Չեխիայի Հանրապետությունն ունի արագ և ընթացիկ զարգացող տնտեսություն: Չեխիայում գրեթե բոլոր մարդիկ աշխատանք ունեն։ Միայն 3 տոկոս մարդիկ են, որ չեն աշխատում, դրանք էլ այն մարդիկ են, որոնք երբեք չեն ձգտել աշխատել։ Չեխիան շատ բարձր մակարդակի վրա է, և չեխ գործարարներն ամեն ինչ անելու են հայ գործարարների հետ հարաբերություններ հաստատելու համար»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան