Կինս դեռ չի հասցրել «զեկուցել» թանկացումների մասին. Ալիկ Սարգսյան
ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը տեղյակ չէ, որ սննդամթերքի շուկայում վերջին օրերին զգալի թանկացումներ են գրանցվել: Լրագրողների հետ զրույցում խորհրդարանականն իր անտեղյակությունը բացատրեց ընդամենը երկու օր առաջ Հայաստան վերդարձած լինելու հանգամանքով:
Լրագրողների հարցին՝ ով է իրենց տանը գնումներ կատարում, Ալիկ Սարգսյանը պատասխանեց՝ կինը, սակայն վերջինը դեռ չի հասցրել թանկացումների մասին «զեկուցել» իրեն:
«Ես առևտուր չեմ արել, թանկացումների մասին տեղյակ չեմ, ենթադրություններ չեմ կարող անել: Միգուցե կես դրամ թանկացում է եղել: Թույլ տվեք հարցի էությանը ծանոթանամ, այնուհետ անհրաժեշտ հետևություններ կանենք՝ ինչու է թանկացել»,- ասաց նախկին ոստիկանապետը՝ համոզմունք հայտնելով, սննդամթերքի թանկացումը հասարակական դժգոհության ալիք չի ծնի:
Հաջորդող հարցին՝ հնարավո՞ր է, որ թանկացումների միջոցով ընտրությունների ժամանակ ծախսած փողերն են հետ բերում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Հերյուրանքների կամ զրպարտիչ հայտարարությունների կարծում եմ՝ պատասխանելն անիմաստ է»:
Հարակից հրապարակումներ`
- «Կարագը վերջին 10 օրերին թանկացել է 30-35 տոկոսով, խոզի միսը՝ 20-25». «168 ժամ»
- Տավարի մսի թանկացման պատճառը Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է. «Հրապարակ»
- Պանիրը թանկացել է. «Փաստ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան