«Ուզում եմ հավաստիացնել, որ այդ զենքերն Ադրբեջանին Չեխիան չի վաճառել». Չեխիայի Սենատի նախագահ
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը պատկերացում անգամ չունի՝ ինչպես են չեխական արտադրության որոշ զենքեր հայտնվել Ադրբեջանում: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Ես ուզում եմ հավաստիացնել, որ այդ զենքերն Ադրբեջանին Չեխիան չի վաճառել: Չեխիան հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրներին զենք վաճառելու վրա: Ես չեմ հասկանում՝ ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանությունները և կառավարությունը դրան հավանությու չեն տվել»,- շեշտեց Միլան Շտեխը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային՝ չեխ քաղաքական գործիչը ընդգծեց՝ իր համոզմամբ կա կարգավորման միայն մեկ տարբերակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով:
«Այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են ԱՄՆ, Ռուսաստանը և Ֆրանսիան, պետք է կարողանան խնդրի խաղաղ և արդար լուծում ապահովել»,- նշեց Միլան Շտեխը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան