Խորհրդարանն ընդունեց նախօրեին քննարկած օրինագծերը
«Այսօր Ուսուցչի օրն է, այս լուսավոր տոնի առթիվ եկեք շնորհավորենք բոլոր ուսուցիչներին, ինչպես նաև մեր այն գործընկերներին, ովքեր ուսուցիչ լինելու պատիվ են ունեցել»,- այսօր ասաց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ նախօրեին քննարկված օրենքի նախագծերը քվերարկության դնելուց առաջ։
Այնուհետև, Խորհրդարանը 88 կողմ, 7 դեմ ձայների քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Դատախազության մասին օրենքի նախագիծը։
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն էլ ընդունվեց 87 կողմ և 7 դեմ ձայների քվեարկությամբ։
94 կողմ ձայների քվերակությամբ ընդունվեց1958 թվականի մարտի 20-ին Ժնևում ստորագրված «Անվավոր փոխադրամիջոցների և անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող և (կամ) օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին և այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, 2014 թվականի հոկտեմբերի 29-ին Ամմանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծերը։
ԱԺ-ն ընդունեց նաև նախօրեին քննարկված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին , «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրինագծերը։
Հարակից հրապարակումներ`
- Համաձայնագիրը չի ենթադրում սուվերենության որևէ էլեմենտի զիջում. Արման Սաղաթելյան
- «Հայաստանը ամեն անգամ թույն պայմանագիր է կնքում Ռուսաստանի հետ». Փաշինյան
- Դա իրենց քաղաքական ճաշակի խնդիրն է. Շարմազանով
- ՀՀ և ՌԴ ԶՈւ միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը Արցախին չի վերաբերում. Արտակ Զաքարյան
- Ես գտնում եմ, որ պետք է այս օրենքն ընդունել. Գևորգ Կոստանյան
- Կոստանյանը՝ դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին