Բոլոր օտարումները ներկայացվում են շուկայական արժեքով. Արման Սահակյան
ԱԺ-ում քննարկվում է Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին օրնագիծը։
Հիմնական զեկուցող ԿԱ առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հարց ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը. «Եթե սեփականաշնորհումից հետո լինում են սնանկացումներ, հետևություն պետք չէ անել, որ ճիշտ չեն ընտրվել շահագործողները, և չպե՞տք է պատժվեն որոշում կայացնողները, փաստացի գույքը վերցրել են, ունեցվածքը կոռուպցիոն ձևով վաճառել են ու արդյունքում այդ օբյեկտները վերացել են»:
Արման Սահակյանը պատասխանեց, որ սնանկացման գործընթացը չի սկսվել մասնավորեցումից հետո. «Այն ընկերությունները, որոնք ֆինանսապես «վատառողջ» են եղել, սնանկացման են գնացել: Օրենքը չի արգելում մասնավորեցման գործընթացը: Մասնավորեցման ծրագիր ունենք 2001, 2003 թթ, սնանկացման գործընթացները չեն սկսվել մասնավորեցումից հետո»,-ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ հարցրեց, թե. «Մեզ մետ արմատավորվել է այն մոտեցումը՝ համաձայն որի՝ պետական գույքը սիմվոլիկ գներով է օտարվում, և հենց հաջորդ օրը այն անմիջապես վարձակալվում է, իսկ մեկ տարվա վարձակալությունն էլ ավելի թանկ է, քան իր վճարած գինը: Այս պրակտիկան վերանալո՞ւ է, թե ոչ»:
Ի պատասխան զեկուցողն ասաց, որ որ 2011 թվականից ի վեր նման դեպք չունեն, բոլոր օտարումները ներկայացվում են շուկայական արժեքով, որից հետո լինում են ներդրումներ. «Կան նաև, այսպես ասած, ոչ գրավիչ գույքի դեպքեր մարզերում, մենք փորձում ենք հնարավորություն ստեղծել ներդրողների համար, որպեսզի գնահատված արժեքից մի փոքր էժան ձեռք բերեն և ներդրումներ իրականացնեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին