Մենք միջազգային իրավունքի սուբյեկտ ե՞նք, թե՞ վախեցած պետություն. Արտակ Զաքարյան
«Այստեղ աղմուկ բարձրացնել, թե եկան վերահսկեցին, անկախություն, ինքնիշխանություն, ինչի մասին է խոսքը, մենք միջազգային իրավունքի սուբյեկտ ե՞նք, թե՞ վախեցած պետություն, որը փորձում է ոչ մեկի հետ ոչ մի հարցով հարաբերություն չունենա, որ հանկարծ իր դրոշակը մի փոքր չշեղվի»,- Ազգային ժողովում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով մինչ այդ հնչած ելույթներին։
Նրա խոսքով՝ Հայաստանը հնարավորություն կստանա միջև 2013 թվականի հունիսի 25-ի ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու:
«Վերջին շրջանում մենք սկսել ենք շատ ավելի լայն ծավալի զինամթերք ձեռք բերել, այս անհրաժեշտությունն առաջացել է 2013թ. հունիսի 25-ին ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրով, որի 9-րդ կետով ասվում է, որ պետք է գործի երկկողմ համաձայնագիր, սա ոչ միայն Ռուսաստանի կողմից վերահսկողություն է Հայաստան մատակարարված զինամթերքի նկատմամբ, այլ երկկողմ է: Այս պայմանագրի շրջանակում պետք է նաև հսկողական խմբեր ձևավորվեն, և Հայաստանը հնարավորություն է ստանալու վերահսկել բոլոր զինատեսակների առկայությունը և նպատակային օգտագործումը, որը առաքվել է պայմանագրի կողմ հանդիսացող երկրին»,- մանրամասնեց փոխնախարարը։
Արտակ Զաքարյանը հավելեց՝ համաձայնագիրը միջազգային պրակտիկայից բխող գործընթաց է և առաջարկեց համապատասխան օրենքի ընդունմամբ վավերացնել այն։
Հարակից հրապարակումներ`
- Դուք խոսեք լենինիզմի մասին, Մուշի, Արդահանի հետ ի՞նչ գործ ունեք. Փաշինյանը՝ Գեղամյանին
- ՌԴ-ից 200 միլիոն դոլար վարկով զինամթերքը ձեռք է բերել միջազգայինից ցածր գներով. փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին