Դուք խոսեք լենինիզմի մասին, Մուշի, Արդահանի հետ ի՞նչ գործ ունեք. Փաշինյանը՝ Գեղամյանին
«Ես չեմ հասկանում այս պայմանագրի դրդապատճառները, մեր ինչի՞ն է սա պետք»,- այսօր Ազգային ժողովում «ՀՀ և ՌԴ միջև 2013 թվականի հունիսի 25-ի` «ՀՀ և ՌԴ միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գեորգիսյանը։
«Ես ուզում եմ հասկանալ, որտեղի՞ց է գալիս սրա անհրաժեշտությունը։ Եթե մեզ սա պարտադրվել է և միակ նախապայմանն այն է, որ պետք է գան վերահսկեն և տեսնեն զինտեխնիկան որտեղ է գտնվում, ապա ռազմական գաղտնիքի մասին ի՞նչ կասեք։ Խնդրում եմ ավելի մանրամասն անդրադառնալ, որպեսզի մենք հասկանանք Հայաստանի շահն այս պայմանագրում որտեղ է, ինչից է բխում»,- ասաց պատգամավորը։
Նույն խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով էլ՝ վերջին 25 տարվա ընթացքում Ռուսաստանը հատիկ-հատիկ Հայաստանի ինքնիշխանությունը տանում է:
«Շատ պրոֆեսիոնալ ղումարբազներ են լինում, որ ուզում են գլուխ գովալ, ասում են՝ մի մեշոկ ցորեն ունենաս հատիկ-հատիկ ձեռիցդ կտանեմ: Այս պայմանագրերով և ընդհանրապես վերջին 25 տարվա ընթացքում Ռուսաստանը հատիկ-հատիկ մեր ինքնիշխանությունը մեզնից տանում է, մենք էլ նայում ասում ենք միջազգային պրակտիկա է, նորմալ է, ընդունված է: Ի՞նչն է ընդունված: Ինչի՞ մասին է այս համաձայնագիրը, որ Ռուսաստանը պետք է գա ու վերահսկի մեզ մատակարարված «Իսկանդերը» տեղում է, թե տեղում չէ, ճիշտ նպատակով է օգտագործվել, թե ոչ: Սա, ըստ էության, վերահսկողության մեխանիզմ է, որի արդյունքում մեխանիզմը հասնելու է այնտեղ, որ «Իսկանդերն» օգտագոծելիս մի հատ պետք է ճշտես՝ հա կասեն, թե չէ կասեն»,-նշեց Փաշինյանը:
Պատգամավորը շեշտեց, որ Հայաստանն այսօր ոչ մի ապացույց չի ստացել, որ Ռուսաստանը նման պայմանագիր ունի նաև Ադրբեջանի հետ, որ գնում վերահսկում է, թե Ադրբեջանը քանի «Սմերչ» է բաց թողել Հայաստանի կամ Ղարաբաղի վրա:
«Երեկվա քննարկումների ժամանակ Արտաշես Գեղամյանն ասում է արագ անցնենք, մտնենք Մուշ, Արդահան: Պարոն Գեղամյան, դա Դաշնակցության հռետորիկանա է, դուք խոսեք լենինիզմի, կոմունիզմի մասին, Մուշի, Արդահանի, Արաքսի հետ ի՞նչ գործ ունեք»,-ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին