Մինչև տարեվերջ «Երկիր ծիրանին» ընդվզման օր կիրականացնի. «Ժամանակ»
«Երկիր ծիրանի» կուսակցությունը համաժողովրդական, համահայկական ընդվզման քարոզարշավի նախնական փուլը՝ մարզային այցելություններն ավարտել է, այժմ կուսակցությունը պետք է այդ քարոզարշավն իրականացնի Երևանում։ Թե որքանով էր նման ձևաչափով քարոզարշավ անցկացնելը և իրազեկելը արդյունավետ, Զարուհի Փոստանջյանը դժվարացավ ասել։
«Ժամանակ»-ի հետ զրույցում նա հայտնել է, որ մինչև այս տարվա վերջ նախապատրաստում են ընդվզման օր. «Դա պետք է լինի համահայկական ընդվզման օր, նույն օրը, նույն ժամին մեր քաղաքացիները պետք է դուրս գան փողոցներ և այդկերպ հայտնեն իրենց մերժումը այս ապօրինի գործող իշխանություններին։ Մինչև տարեվերջ երեք ամիս կա, իրատեսական է, որ ընդվզումը կլինի, և ընդվզման գաղափարը չի արժեզրկվի»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան