ՍԱՊԾ-ն սպառողներին հորդորում է աղ գնելիս ուշադրություն դարձնել մակնշմանը
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սպառողներին հորդորում է աղ գնելիս ուշադրություն դարձնել մակնշմանը և հավաստիանալ, որ այն յոդացված է և նախատեսված կերակրում օգտագործելու համար:
Նշենք, որ մակնշումը ևս 100 տոկոսանոց երաշխիք չէ, որ գրվածն ու պարունակությունը նույնն են:
Ծառայության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, գյուղատնտեսության և առողջապահության նախարարների «Կերակրի աղում յոդի պարունակության պետական վերահսկողության ու դիտարկման իրականացման և տեղեկատվության փոխանակման ու հանրայնացման կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի հիման վրա՝ «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրել է վերահսկողության սննդամթերքի իրացման մոտ 40 կետերում:
Կատարվել է աղի նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով անհատ ձեռնարկատեր Ամալյա Սահակյանի կողմից արտադրված կերակրի աղում յոդի պարունակությունը չի համապատասխանել սահմանված նորմերի պահանջներին:
Տնտեսվարողի ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ աղը տեխնիկական է և նախատեսված չէ սննդում օգտագործելու համար: Կատարելով ծառայության հանձնարարականը՝ անհատ ձեռնարկատեր Ա.Սահակյանն իր արտադրանքի մակնշման մեջ կատարել է համապատասխան լրացում` «աղ տեխնիկական» բովանդակությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Բաբկեն Պիպոյան. Գործ ունենք ուղղակի խաբեության հետ
- «Ռոստիշկա» յոգուրտների հայերեն մակնշումը չի համապատասխանել բնօրինակին
- Վարույթ է հարուցվել. Այս անգամ պատճառը սխալ մակնշումն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան