ՌԴ-ում Իրաքի դեսպանը պատմել է Իրաքյան Քուրդիստանում հնարավոր ռազմական գործողության մասին
Ռուսաստանում Իրաքի դեսպան Հայդար Հադին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Քիրքուք նահանգ կառավարական զորքերի հնարավոր տեղակայումը չպետք է ընդունել որպես Իրաքի կողմից ինքնավար Քուրդիստանի դեմ պատերազմ սկսելու ցանկություն։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
«Սահմանադրության համաձայն՝ վարչապետ Հայդար ալ-Աբադին պարտավոր է պաշտպանել Իրաքի տարածքային ամբողջականությունը և նրա անվտանգությունը։ Սակայն զինված ուժերի օգտագործումը չպետք է ընկալել որպես պատերազմ սկսելու ցանկություն»,- ասել է նա։
Հադին նաև ընդգծել է, որ երկրի վարչապետն իրավասու է Քիրքուք նահանգ զորք մտցնել և մարտական գործողություններ սկսել։ Նա հավելել է, որ նման որոշումը ալ-Աբադիի իրավունքն է։