Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 20 և 23 տարեկաների Հայաստանի հավաքականների կազմերը
Ծանրամարտի Հայաստանի մինչև 20 և 23 տարեկան տղաների և աղջիկների հավաքականները պատրաստվում են հոկտեմբերի 15- 21-ն Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ՀԱՕԿ լրատվականին փոխանցել է հավաքականների ամբողջական կազմերը:
Աղջիկներ, 20 տարեկաններ. 75 կգ՝ Սոնա Պողոսյան, +90 կգ՝ Արփինե Դալալյան:
Աղջիկներ, 23 տարեկաններ. 58 կգ՝ Իզաբելլա Յայլյան, 90 կգ՝ Տաթևիկ Հակոբյան:
Տղաներ, 20 տարեկաններ. 69 կգ՝ Հրայր Հովհաննիսյան, 85 կգ՝ Դավիթ Հովհաննիսյան և Կարեն Ավագյան, 105 կգ՝ Սամվել Գասպարյան, +105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան:
Տղաներ, 23 տարեկաններ. 77 կգ՝ Ժորժ Եղիկյան, 85 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան, 105 կգ՝ Մկրտիչ Մկրտչյան, +105 կգ՝ Գոռ Մինասյան: