Քննարկվել է հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը մեկ տարի հետաձգելու հարցը
ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը մեկ տարի հետաձգելու, գրավ դրված գույքի դատական և արտադատական կարգով բռնագանձման ընթացքում և լուծարման կամ սնանկացման ընթաց-քում առաջացող հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացակարգերի, անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի հարկման համակարգի, եկամտային հարկի դրույքաչափերի վերանայման հետ կապված հարցեր:
Նիստի արդյունքում որոշվել է շարունակել գրավ դրված գույքի դատական և արտադատական կարգով բռնագանձման ընթացքում և լուծարման կամ սնանկացման ընթացքում առաջացող հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացակարգերի վերանայման աշխատանքները: Խորհրդի կողմից նպատակահարմար չի համարվել անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի հարկման համակարգը, ինչպես նաև եկամտային հարկի դրույքաչափերը փոփոխելու առաջարկությունների ընդունումը:
Հարակից հրապարակումներ`
- ՓՄՁ-ների զարգացման խորհրդի նիստում ներկայացվել են Հարկային օրենսգրքում որոշ դրույթների հստակեցմանն ուղղված աշխատանքները
- Պատգամավորները առաջին անգամ միասնաբար կողմ քվեարկեցին հարկային օրենսգրքի հետ կապված նախագծերի փաթեթին
- Հարկային օրենսգրքի համար ներկայիս կառավարությունը որոշակի պատասխանատվություն կրում է. Տիգրան Ջրբաշյան
- «Հարկային օրենսգիրք»-ն ընդունվեց