Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է նախախաղային մարզումը
Հայաստան-Լեհաստան հանդիպումից առաջ նախօրեին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացել է Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը: Թիմն անցկացրել է թեթև նախավարժանք և տակտիկական մարզում, որն ավարտվել է երկկողմանի խաղով:
Հայաստան-Լեհաստան հանդիպումը կկայանա այսօր ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Խաղը կսպասարկի Սլովենիայի մրցավարական անձնակազմը՝ Մատեյ Յուգի գլխավորությամբ: Օգնականներն են Մատեյ Զունիչը և Մանուել Վիդալին: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Դամիր Սկոմինան: Հանդիպման ՖԻՖԱ-ի պատվիրակն է Անդրիան Իկսարին (Մոլդովա), մրցավարների տեսուչը՝ Ռունե Պեդերսենը (Նորվեգիա):
Հարակից հրապարակումներ`
- Տարբերություն չեմ դնում՝ խաղում եմ ազգային հավաքականում, թե «Մանչեսթեր Յունայթեդ»-ում. Հենրիխ Մխիթարյան
- Մենք կարոտ ենք հաղթանակների. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
- Հայաստան-Լեհաստան հանդիպումը կսպասարկեն սլովենացիները
- Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է առաջիկա հանդիպումներին