Քայլեր են ձեռնարկվում Կարմիր գրքում գրանցված թռչուններին սպանած մարդկանց հայտնաբերելու ուղղությամբ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեսչական մարմնում տեղյակ են Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի դեպքից և քայլեր են ձեռնարկում օրինախախտներին հայտնաբերելու ուղղությամբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը:
Ոստիկանապետի օգնական Նարեկ Մալյանն էլ տեղեկացրել է, որ ոստիկանությունում այդ դեպքով զբաղվում են: Մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Նշենք, որ համացանցում տարածվել են լուսանկարներ, որտեղ մի քանի տղամարդ որսացած թռչուններն ու կենդանիներն են ցուցադրում: Չհաստատված տեղեկություններով, նրանցից մեկը ՀՀԿ անդամ է, Արմավիրի մարզի գյուղերից մեկի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան