Սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.2% գնաճ. ԱՎԾ
2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.2% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 1.3% գնաճով:
Ինչպես տեղկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում մնացել են անփոփոխ, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների՝ 0.4% նվազում:
2017թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.4% նվազում):
2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.0%, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)` 103.0%, ոչ պարենային ապրանքներինը` 99.3%, ծառայությունների սակագներինը` 99.5%, իսկ հունվար- սեպտեմբերին 2016թ. հունվար-սեպտեմբերի համեմատ` համապատասխանաբար 100.6%, 103.8%, 97.4% և 98.6%: