Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել
Այսօր ժամը 07:09-ին ՌԴ ԱԻՆ-ից հաղորդագրություն է ստացվել, որ ժամը 01:55-ին տեղեկություն է ստացվել, որ Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ «Mercedes Sprinter» ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ումրշատ Իսկոյան) դուրս է եկել ավտոճանապարհից և հայտնվել առվակում: Ավտոմեքենան սպասարկում է Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղին: Ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվել է 16 մարդ, որոնցից մեկը՝ երեխա. զոհեր չկան:
ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ ուղևորներ՝ 1961 թ. ծնված Գոհար Հակոբյանը և 1967 թ. ծնված Սալվի Ավետիսյանը տեղափոխվել են Պյատիգորսկ քաղաքի կլինիկական հիվանդանոց և Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոց:
Տուժածների առողջական վիճակը ճշտվում է:
Հարակից հրապարակումներ`
- Կուբանում տեղի ունեցած վթարի նախնական պատճառը վարորդի քնելն է
- Կուբանում շրջված ավտոբուսի հայ վարորդը ձերբակալվել է
- «Քուր ջան, ձեռ չի տալիս, տաքսի նստի». ամառային տապը և երթուղայինների ագրեսիվ վարորդները
- Հրաչյա Հարությունյանը ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան
- ՌԴ-ում վարորդ աշխատելու և ՀՀ-ում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու մեջ որևէ կապ չկա. Քոչարյան
- Խալաթով լուսանկարների հեղինակը panorama.am-ին. Երբ լուսանկարում էի Հ.Հարությունյանին, նա ողջ ընթացքում դեմքը փակում էր ձեռքերով
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում