BBC. Հայերը վաղուց հայտնի են օտարերկրացիների հանդեպ իրենց հյուրասիրությամբ և առատաձեռնությամբ
Հայերը վաղուց հայտնի են օտարերկրացիների հանդեպ իրենց հյուրասիրությամբ և առատաձեռնությամբ։ Այս մասին գրում է BBC լրատվական գործակալության ճանապարհորդական պատմությունների հոդվածագիր Բեն Լերուիլը ։
Վերջինս այցելել է Հայաստան և կիսվել այդ մասին իր տպավորություններով՝ պնդելով, որ ամբողջ կյանքում չի մոռանա այն հյուրընկալությունը, որին արժանացել է Հայաստանում:
«Խորհրդային ժամանակաշրջանում Դիլիջանը արվեստագետների հանգստի վայր է համարվել, ավելին, այն անվանում են «Փոքրիկ Շվեցարիա»։ Հայերը վաղուց հայտնի են օտարերկրացիների հանդեպ իրենց առատաձեռնությամբ»,- գրում է հոդվածագիրը։
Շարունակելով պատմել հայկական ընտանիքում իրեն հյուրընկալելու մասին՝ Լերուիլը խոստովանում է. «Միայն այդ տանից հեռանալուց հետո ես սկսեցի գիտակցել այդ ընտանիքի հյուրընկալության աստիճանը: Ես բացարձակ անծանոթ մի մարդ էի, ով եկել էր հազարավոր մղոնների հեռավորության վրա գտնվող երկրից: Ես առանց նախազգուշացնելու հայտնվել էի նրանց դարպասների մոտ, առանց տեսքս կարգի բերելու՝ ընտանեկան ընթրիքից հազիվ մեկ ժամ առաջ, իսկ այդ ամենի դիմաց ինձ ոչ միայն քնելու անկողին տվեցին, այլև ներառեցին իրենց տոնակատարության մեջ այնպես բնական ու շռայլ կերպով, ասես ես նրանցից մեկն եմ»:
Վերջինս միաժամանակ փորձել է հասկանալ հայկական հյուրասիրության ակունքները: Ըստ նրա՝ պատճառն այն կարող է լինել, որ հայ ժողովուրդը պատմության ընթացքում բազմաթիվ տառապանքներ է տեսել և գիտի գնահատել խաղաղության արժեքը:
«Հայ ժողովուրդը, սակայն տառապանքների և դժվարությունների ականատես է եղել. 1914-23թթ մարդկանց տեղահանումներ, մինչև 1.5 մլն զոհեր։ ԱՄՆ տասնյակ նահանգներ և 29 պետությունները Օսմանյան կայսրության կողմից իրականացված ոճրագործությունը որակել են Ցեղասպանություն, սակայն այսօր թուրքական պետություն ժխտում է Ցեղասպանության փաստը։
Այդ ժամանակաշրջանում հայ ժողովրդի ազգային հոգեբանության վրա այդ ամենն ազդել է և ամրապնդվել է այն գաղափարը, որ նրանք, ովքեր խաղաղությամբ են գալիս, պետք է գրկաբաց դիմավորել»,- նշում է հոդվածագիրը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան