Նիժնի Նովգորոդ-Երևան ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժածներից մեկը դուրս է գրվել
Նիժնի Նովգորոդ-Երևան ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժած երկու հայերից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից: Հիշեցնենք, որ Նիժնի Նովգորոդ-Երևան թերթուղին սպասարկող «Mercedes Sprinter»-ի վթարի հետևանքով ուղևորներ՝ 1961 թ. ծնված Գոհար Հակոբյանը և 1967 թ. ծնված Սալվի Ավետիսյանը տեղափոխվել են Պյատիգորսկ քաղաքի կլինիկական հիվանդանոց և Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոց:
ԱԻՆ-ից հայտնում են, որ ժամը 10:18-ին կապ է հաստատվել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոցի հերթապահ բժշկի հետ: Նա տեղեկացրել է, որ
ՃՏՊ-ից իրենց մոտ հոսպիտալացված Գոհար Հակոբյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Սալվի Ավետիսյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում