Եթե բռունցքներով հարձակվեմ որևէ մեկի վրա, իրան հիվանդանոց կտանեն. Արտաշես Գեղամյան
«Եթե բռունցքներով հարձակվեմ որևէ մեկի վրա, համոզված եղեք, իրան հիվանդանոց կտանեն: Երեքուկես տարի բռնցքամարտով եմ զբաղվել»,- լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը՝ պատասխանելով հարցին, թե դուք բռունցքներով հարվածե՞լ եք ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք, որ ԱԺ դահլիճում նիստի ժամանակ այսօր բուռն բանավեճ էր ծավալվել պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև: Դրանից հետո ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով»:
Լրագրողների դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի դեմքը կարմրած էր, Արտաշես Գեղամյանն ասաց. «Ամոթից կարող է կարմրել է, որովհետև անհեթեթ հարցադրումներ է անում, մարդ է, խիղճը տանջել է, ամոթից կարմրել է: Ես կռված մարդու տեսք ունեմ հիմա՞»։
Լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցիքն, թե ի՞նչ է տեղի ունեցել, քանի որ Արտաշես Գեղամյանը հերքում է, ասում է՝ «եթե բռունցքներով հարվածած լինեի, նա հիմա հիվանդանցում կլիներ»:
«Դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ Արտաշես Գեղամյանը Արտաշես Գեղամյանն ա:
Առաջարկում է հրապարակային սպարինգ կազմակերպենք, հա՞: Ինչ որ գրելու էի, գրել եմ Ֆեյսբուքի էջում: Մանրամասներ չեմ ասի: Չեմ կարծում, որ սա այն միջադեպն է, որ …»,- ասաց պատգամավորը:
Հարցին՝ բացի բռունցքներով հարձակումից, հայհոյանքներ եղե՞լ են, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Ես իր կյանքի գնահատականները տվել եմ, եթե անկեղծ ասեմ»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա. Նիկոլ Փաշինյան
- Դուք խոսեք լենինիզմի մասին, Մուշի, Արդահանի հետ ի՞նչ գործ ունեք. Փաշինյանը՝ Գեղամյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան