Վրաց պատրիարքարանում քննարկվել է Գումբուրդոյի խնդիրը
Վրաց պատրիարքարանում հայ և վրացի հոգևորականներն ու աշխարհիկ պաշտոնյաները քննարկել են Ջավախքի Գումբուրդո գյուղի դեպքերը, որոշում է ընդունվել աշխատանքային խումբ ստեղծել, որտեղ գումբուրդոցիների կարծիքն ու պահանջը կներկայացնեն մի խումբ գյուղի բնակիչներ:
Հանդիպմանը մասնակցել են Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդ գերաշնորհ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Սամցխե-Ջավախք և Ծալկա տարածաշրջանի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության փոխնախարար Պետրե Կանկավան և Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի ներկայացուցիչ Թեոդոր մետրոպոլիտը:
jnews.ge-ի հետ զրույցում Ախալքալաքի շրջանի և Գումբուրդո գյուղի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանն ասել է. «Քննարկվել է արդեն մեզ հայտնի Գումբուրդո գյուղի իրադարձությունները և հետագա հնարավոր լուծումները: Հանդիպման արդյունքում առաջարկվել է այսպիսի մի տարբերակ, որպեսզի աշխատանքային խումբ կազմավորվի, որի մեջ կմտնեն Վրաց Ուղղափառ եկեղեցու, Վիրահայոց թեմի, Ախալքալաքի տեղական իշխանության, Վրաստանի հուշարձանների պաշտպանության նախարարության ներկայացուցիչները և Գումբուրդո գյուղից ընտրված ներկայացուցչական խումբը, մի քանի հոգուց բաղկացած, ովքեր կներկայացնեն գյուղի համընդհանուր կարծիքն ու պահանջը»:
Պատրիարքարանում տեղի ունեցած քննարկումների արդյունքները ներկայացվել է Գումբուրդո գյուղի բնակչությանը, ովքեր սպասողական վիճակում են:
«Մեզ տեղյակ են պահել, որ տվյալ եկեղեցին միջնադարյան Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքության սեփականությունն է: Այսինքն, երբ մենք ասում ենք գումբուրդոցիների պահանջը իրենց եկեղեցու տարածքում խաչքար կանգնեցնելու մասին, մենք ասում ենք բարոյական չափանիշներով, ժողովրդի հոգևոր զգացմունքներից ելնելով: Մարդիկ հարյուրավոր տարիներ շարունակ այդ գյուղում ապրել են, պապերի պապերը, մեր նախնիները այդտեղ են ապրել ու աղոթել: Իրավական չափանիշներով հարցը քննարկվում է, որպես վրաց պատրիարքարանի պատկանելիք տարածքում խաչքար դնել չդնելու հարցը: Կա բարոյաիրավաբանական կողմ նախնիների շիրիմին խաչքար դնել»,- ասել է Ախալքալաքի շրջանի և Գումբուրդո գյուղի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գումբուրդոյի հայ բնակչության նկատմամբ կիրառված ուժն անհամաչափ էր. Շիրակ Թորոսյան
- ՀՀ ՄԻՊ-ը Գումբուրդո գյուղի միջադեպով պայմանավորվածություններ է ձեռք բերել վրացի գործընկերոջ հետ
- Վրաստանի ՄԻՊ գրասենյակը կուսումնասիրի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձությունները
- Վահագն Չախալյան. Կոչ ենք ուղղում ջավախքահայությանը տուրք չտալ խառնակիչ սադրանքների
- Ջավախքցիների ու վրացի ոստիկանների բախումների հետևանքով վիրավորներ կան
- Ձերբակալված ախալքալաքցիներն ազատ կարձակվեն
- Վրաստանի ՆԳ նախարարը բանակցում է ջավախքցիների հետ
- Ախալքալաքի Գումբուրդո գյուղի բնակիչների և ոստիկանների միջև բախումներ են եղել
- Քննարկվել է Գումբուրդոյի եկեղեցու բակից դուրս եկած և վերաթաղված ոսկորների հարցը
- Վերականգնվում է Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի եկեղեցին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում