ՏՏ ոլորտում սկսնակ ընկերություններն աջակցության կարիք ունեն և մենք պետք է նրանց կողքին կանգնենք. վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տվեց մի շարք հանձնարարականներ, որոնցի մեկը վերաբերում էր տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցության գործիքների զարգացմանը:
Վարչապետը նշեց, որ օրերս կայացած «ԴիջիԹեք էքսպո» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի ընթացքում կրկին արձանագրել են, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաներն ունեն զարգացման ու արտահանման ներուժ:
Սակայն, ըստ Կարեն Կարապետյանի, ՏՏ ոլորտում նոր գաղափարներ, ծրագրային լուծումներ ունեցող, սկսնակ, փոքր և միջին ընկերությունները հաճախ աջակցության կարիք ունեն: Մասնավորապես, առկա է նոր շուկաներ մուտքի, գործարար կապերի հաստատման, վաճառքի, մարքեթինգի ու հմտությունների բարձրացման, և համապատասխան դասընթացների իրականացման անհրաժեշտություն:
Վարչապետը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, ինչպես նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ու Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել ՏՏ ոլորտի արտահանման, գործարար հմտությունների և կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր:
«Մենք այստեղ իրականում մեծ ներուժ ունենք, լավ գաղափարներ ունենք, բայց կիրառական պրոդուկտ սարքելու և այն վաճառելու պրոբլեմ ունենք: Այստեղ պետք է հստակ բիզնեսի կողքին կանգնենք», - նշեց Կարեն Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը ծանոթացել է «ԴիջիԹեք էքսպո-2017»-ի մասնակից ընկերությունների արտադրանքին ու ծրագրերին
- Հայաստանում հավաքված առաջին էլեկտրական մեքենան՝ «ԴիջիԹեք»-ում
- «ԴիջիԹեք 2017». Կարևոր հարթակ՝ ՏՏ ոլորտի ընկերությունների համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին