Քաղաքական 15:32 05/10/2017 Աշխարհում

Ադրբեջանը քննարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական Միության Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի պատվիրակությանը: Ի թիվս այլ հարցերի Ալիևը խոսել է նաև Եվրոպայի խորհրդի կազմից Ադրբեջանի դուրս գալու մասին:
«Եթե Ադրբեջանը դուրս գա Եվրոպայի խորհրդից, ոչ ոք դրան կարևորություն չի տա: Մեր կյանքում ոչինչ չի փոխվի: Մենք ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ, ոչ ավել հարուստ, ոչ ավելի աղքատ չենք սկսի ապրել»,-հայտարարել է Ալիևը։

Ալիևի «խռովածության» պատճառն այն է, որ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանին`   պահանջելով կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը և անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Իլգար Մամմադովին: ԵԽ-ում Ադրբեջանին սպառնացել են անդամակցության դադարեցման գործընթաց սկսել:

Ի. Մամադովը ձերբակալվել է 2013թ. և 2014թ. դատապարտվել է յոթ տարի ազատազրկվման: ՄԻԵԴ-ը 2014թ. վճռով գտել է, որ Ադրբեջան խախտել է Մամադովի իրավունքները և նրա ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ է ունեցել: Ադրբեջանը մինչ այժմ հրաժարվում է կատարել վճիռը և ազատ արձակել ընդդիմադիր գործչին:

Անցած երեք տարիների ընթացքում ԵԽ նախարարների կոմիտեն և գլխավոր քարտուղարը հորդորել են Ադրբեջանին կատարել այս վճիռը: Տարբեր միջոցներ են փորձել` որոշումներ, բանաձևեր, հայտարարություններ: Չի ստացվել պարզ պատճառով` Ալիևը չի ցանկանում հենց այնպես բաց թողնել Մամադովին, ով միջազգային ճնշման տակ բանտից դուրս գալուց հետո կարող է իր շուրջ համախմբել ընդդիմության վերջին մնացորդներին: Ալիևը ցանկանում է, որ Մամադովը խնդրագիր գրի, ներողություն հայցի, ինչու չէ` խոնարհվի հայր Ալիևի արձանի առջև: Նախադեպը կա, երբ մեկ այլ ընդդիմադիր բլոգեր Էյնուլա Ֆաթուլաևը նախ ԵԽ աջակցությամբ 2007թ. ազատ արձակվեց բանտից, ապա և դարձավ Ալիևի խոսափողներից մեկը: Իմիջայլոց, Ֆաթուլաևը նույնպես  վիրտուալ կռիվների մեջ Եվրոպայի խորհրդի և նրա գլխավոր քարտուղար Յագլանդի հետ: Հոդվածներից մեկով նա կոչ էր արել Ադրբեջանին դուրս գալ ԵԽ-ից, իսկ այսօր արդեն հրապարակումներ է կատարել անձամբ Յագլանդի դեմ:

ՄԻԵԴ վճիռը չկատարելու և Մամադովին բաց չթողնելու համար Ադրբեջանական պաշտոնյաները և ագիտպրոպը որևէ լուրջ փաստարկ չի բերում: Հիմնական պաշտպանական գիծն այն է, որ այժմ կան ՄԻԵԴ մոտ 10000 չկատարված վճիռներ, և միայն այս վճռի ու Ադրբեջանի վրա կենտրոնանալը Յագլանդի կողմից երկակի ստանդարտների կիրառում է: Նրան մեղադրում են կողմնակալության մեջ և համարում, որ այս ամենը Ադրբեջանի դեմ ընթացող արշավի մաս է, ինչպես «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած փողերի լվացման հետ կապված սկանդալը: Իսկ թե ովքեր են, ըստ ադրբեջանացիների, այս ամենի հետևը կանգնած, դժվար չէ կռահել, իհարկե` հայերը:

Ամեն ինչում հայերի հետք փնտրելու ադրբեջանական հակումն արդեն վաղուց հասել է մառազմի, և նման փաստարկներով այլևս հնարավոր չէ կոծկել ադրբեջանական կեղտոտ լոբբիզմի ֆիասկոն: Այս համատքեստում հիշարաժան է Բելգիայում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսկենդերովի հարցազրույցը EurActiv-ին, որում նա պաթետիկ փորձեր է կատարում հիմնավերլու 2.9 միլիարդ դոլարի փոխանցումները և հայտարարում, որ եթե իրենք հաջող լոբբինգ կատարած լինեին, 2009թ. ի վեր եվրոպական խորհրդարանը Ադրբեջանի վերաբերյալ 9 կոշտ ու քննադատական բանաձև չէր ընդունի: Սա ոչ այլ ինչ է, քան սեփական ապիկարության ընդունում: Երբ լոբբինգի վրա նույնիսկ միլիոնավոր գումարներ ծախսելով նման կերպ գործը տապալել են:
Եվրոպայի խորհուրդը այն կառույցներից մեկն է, որը ադրբեջանական «լվացված փողերի» հետևանքով խորապես վարկաբեկվել ու ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ է հայտնվել: Դեռևս երկար ժամանակ կպահանջվի վերացնելու համար ԵԽԽՎ կոռուպցիոն սկանդալների հետևանքները: Ավելին, Ադրբեջանը հրաժարվում է կատարել ԵԽ կարևորագույն կառույցի` ՄԻԵԴ վճիռը՝ այսպիսով հարվածի տակ տնելով նաև դրա հեղինակութունը: Այս պայմաններում ԵԽ գլխավոր քարտուղարի պարտականությունն է փրկել Եվրոպայի խորհրդին «ադրբեջանական քաղցկեղից», քայլեր ձեռնարկել, որ հիվանդությունը չտարածվի, եթե անհրաժեշտ լինի, նաև վիրահատական միջոցներով:

Մինչդեռ Ալիևի խոսքերից երևում է, որ Եվրոպայի խորհրդին վերաբերվում են որպես ժամկետանց ապրանքի, որի գինն արդեն վճարել են:

Աննա Մկրտչյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}