Փոխհատուցում՝ զոհված զինծառայողներ Արման Մովսիսյանի, Արտակ Բիշարյանի և Ռոբերտ Գասպարյանի ընտանիքներին
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքների:
Հիմնադրամի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արման Սամվելի Մովսիսյանի, ավագ լեյտենանտ Արտակ Աղասու Բիշարյանի և մայոր Ռոբերտ Նովրուզի Գասպարյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ շարքային Արման Սամվելի Մովսիսյանի ընտանիքին, իսկ ավագ լեյտենանտ Արտակ Աղասու Բիշարյանի և մայոր Ռոբերտ Նովրուզի Գասպարյանի ընտանիքներին ամսական ՝ 300 000-ական ՀՀ դրամ:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի, «Արցախբանկ» ՓԲԸ-ի և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Հիշեցնենք, որ մինչ այս հիմնադրամից փոխհատուցում է ստացել 19 զոհված զինծառայողի ընտանիք և 3 վիրավոր (հաշմանդամ) զինծառայող.
1. Անդրանիկ Սմբատի Մուսիկյան
2. Գոռ Համազասպի Գարեգինյան
3. Գեղամ Հենրիկի Մանուկյան
4. Կարեն Մարատի Ուլուբաբյան
5. Արայիկ Իգորի Սարգսյան
6. Արտակ Էդիկի Ռաֆայելյան
7. Նվեր Յուրիկի Բաբաջանյան
8. Նարեկ Հմայակի Հարութունյան
9. Գոռ Գևորգի Հովհաննիսյան
10. Գոռ Ֆրունզիկի Խուդինյան
11. Գուրգեն Հարությունի Սարգսյան
12. Մհեր Ֆելիքսի Արզումանյան
13.Արմեն Հարությունյան
14. Կարեն Դանիելյան
15. Արայիկ Ռուդիկի Մատինյան
16.Վիգեն Ժիրայրի Պետրոսյան
17.Վարդան Ծովակի Սարգսյան
18.Նարեկ Տիգրանի Գասպարյան
19.Վազգեն Ժիրայրի Պողոսյան
Վիրավորված (հաշմանդամ) զինծառայողներն են.
1.Կորյուն Կամոյի Կիրակոսյան
2.Ալեքսան Ավանեսյան (վիրավոր)
3. Արմեն Ռազմիկի Ալիխանյան
Հարակից հրապարակումներ`
- Հիմնադրամը փոխհատուցում կտրամադրի հունիսի 16 -17-ին զոհված զինծառայողների ընտանիքներին
- Հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել զոհված զինծառայող Կարեն Դանիելյանի ընտանիքին
- Հիմնադրամը փոխհատուցում կտրամադրի զոհված մեկ զինծառայողի ընտանիքի և 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի
- Հիմնադրամը ևս 2 զոհված զինծառայողների ընտանիքների և մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի փոխհատուցում կտա
- Հակառակորդի կրակոցից զոհված 9 զինծառայողների ընտանիքների փոխհատուցում է տրամադրվել
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցումներ է կատարել ևս 5 զինծառայողի ընտանիքի
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը 10-ական մլն դրամ է հատկացրել հակառակորդի կրակոցից զոհված երկու զինծառայողի ընտանիքների
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան