Կարեն Բենիամինյանը Արտաշատի քաղաքապետարանը համալրում է յուրայիններով. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «Թեպետ Արտաշատում քաղաքապետի ընտրությունները նոյեմբերի 5-ին են, սակայն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ի թեկնածու Կարեն Բենիամինյանը քաղաքապետարանն արդեն համալրում է յուրայիններով։ Երեկ Արտաշատի փոխքաղաքապետ է նշանակվել Բաբկեն Լևոնյանը, որը Կարեն Բենիամինյանի մոտ ընկերն է, սակայն Յուվա գյուղից է, նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի շրջապատից։
Արտաշատում երեկ տարակուսած էին՝ Լևոնյանն Արտաշատի գրանցում ունի՞, որ նշանակվել է փոխքաղաքապետ։ Նա գործարար է, կահույքի խանութ-սրահ ունի: Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետի տեղակալ՝ Հովիկ Աբրահամյանի ազգակից Գագիկ Պողոսյանը հրաժարական էր տվել։ Նա այժմ Արգամ Աբրահամյանի օգնականն է ԱԺ-ում»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները