Մշակութային օրենսդրական դաշտը համապատասխանեցվում է ԵԱՏՄ դաշտին
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորած է ԵԱՏՄ հետ ՀՀ անդամակցությամբ»,- այս մասին խորհրդարանում նշեց Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ ներկայացնելով «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ մշակույթի ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցվում է ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրությանը։
Նա մանրամասնեց. «Հիշյալ փոփոխությունների համար հիմք են ծառայել Եվրոպական տնտեսական համագործակցության կոլեգիայի 2015 թվականի համապատասխան որոշումը, որով սահմանվում է, որ այդ միության բոլոր երկրների մաքսային սահմանով մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի, բնօրինակ արխիվային փաստաթղթերի արտահանման համար որոշակի ունիֆիկացված սահմանափակումներ պետք է սահմանվեն։
Դրանցից ելնելով էլ տեխնիկական փոփոխություններ են նաև տեղի ունենում օրենքում»։
Պատգամավոր Կնյազ Հասանովը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ցանկ կա, թե մշակութային արժեքները չի կարելի արտահանել։
«Մշակութային արժեքների արտահանումը որոշակի գործառույթներ է իրենից պահանջում, մասնավորապես իդնետիֆիկացնել, տվյալ մշակութային արժեքը սահմանափակումների ենթակա է, թե ոչ։ Դրա համար որոշակի փորձաքննական գործընթաց է նախատեսվում, որն իրականացվում է համապատասխան կառույցի կողմից։ Այս առումով այս գործառույթը մաքսային մարմիններին տրամադրելը, որպեսզի իրենք տեղում որոշեն, հնարավոր չէ, քանի որ շահառուն պետք է ներկայացնի արտահանման համար թույլարտրող փաստաթուղթ, որը տրվում է համապատասխան լիազոր մարմնի կողմից»,- պատասխանեց Արթուր Պողոսյանը։
Նա նշեց նաև, որ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար փորձաքննությունն իրականացնում է մեկ մարմին, եզրակացությունը տալիս է մեկ այլ մարմին։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հարցրեց, թե այս փոփոխություններն ազդու՞մ են տարանցիկ գործողությունների ժամանակ, երբ որ մշակութային արժեքը, օրինակ, Վրաստանից տեղափոխվում է Իրան։
Զեկուցոը պատասխանեց, որ տվյալ դեպքում ոչ մաքսային միության երկրից տարանցիկ ներմուծումներն չեն ազդում, քանի որ գործող օրենսդրությունն այդ առումով որոշակի լուծումներ է տվել արդեն։
Հարակից զեկուցող պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ հավելեց, որ ըստ էության, որևէ նոր կարգ չի ներմուծվում. «Կանոնները մնում են նույնը, պարզապես մշակութային օրենսդրական դաշտը համապատասխանեցվում է ԵԱՏՄ դաշտին»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին