9 ամսում Վանի Աղթամար կղզի է այցելել 109 հազար զբոսաշրջիկ
Այս տարվա 9 ամիսների ընթացքում Վանի Աղթամար կղզի է այցելել 109 հազար զբոսաշրջիկ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամսիներին կղզի այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 25.5 տոկոսով: 2016 թվականին Աղթամար էր այցելել 82 հազար զբոսաշրջիկ:
Վանում զբոսաշրջային ակտիվ շրջան են համարվում ամռան ամիսները, երբ հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում կղզի: Ըստ աղբյուրի՝ պատմական հայկական եկեղեցով նշանավոր դարձած կղզի այցելող զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը իրանցիներն են: Աղթամար կղզում է գտնվում 10-րդ դարում Գագիկ Արծրունի թագավորի կողմից կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին: Այն հայտնի է իր որմնանկարներով և զարդաքանդակներով:
Թուրքական իշխանությունները 2007 թվականին վերանորոգել են եկեղեցին, որը գործում է որպես թանգարան: Կրոնական ծիսակատարություն թույլատրվում է կատարել տարին մեկ անգամ՝ սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի: Սակայն վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում քրդերի և թուրքական ուժայինների միջև բախումների հետևանքով եկեղեցում պատարագ չի մատուցվել:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում