Փաշինյան. Վկաներ կան
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստերի դահլիճում հայտարարեց՝ չնայած Արտաշես Գեղամյանը հերքում է իր վրա հարձակման մասին տեղեկությունը, սակայն վկաներ են եղել:
«Եվ պատգամավորներ, և լրագրողներ, և անվտանգության ծառայության աշխատակիցներ»,-ասաց Փաշինյանը:
Ընդդիմադիր պատգամավորը պահանջեց, որ Հայաստանի Հանրապետական խմբակցությունը, որի անդամ է Արտաշես Գեղամյանը, պարզաբանմամբ հանդես գա տեղի ունեցածի վերաբերյալ:
«Շատ հստակ պետք է պարզաբանվի, թե այս խուլիգանական արարքը ի՞նչ կապ ունի խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի՝ ոչ հեռավոր անցյալում արտահայատած այն մտքի հետ, թե ձեր պադյեզդները զգուշ մտեք, կարող է ինչ-որ բաներ տեղի ունենան: Սա շատ լուրջ հարց է, մտադիր ենք մինչև վերջ հետամուտ լինենք, որպեսզի հետևություններ անենք մեր՝ այստեղ աշխատելու հետագա ոճի վերաբերյալ»,-ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը:
ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ մտահոգություն են հայտնում ցավալի դեպքի կապակցությամբ. «Բոլորիս պարտքն է, որ լինեն և պարզաբանումներ, և գնահատականներ: Պառլամենտում պառլամենտարիզմի ոգուն հարիր գործընթացներ պետք է գնան»:
Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը, ով որպես հարակից զեկուցող ԱԺ ամբիոնի մոտ էր, նախ ասաց, որ պետք է հետևել կանոնակարգի պահանջներին, ապա նշեց, որ միջադեպի մասին տեղյակ չէ, ԵՄ պատվիրակությանն է ընդունելիս եղել:
«Բոլոր դեպքերում դատապարտելի է քաղաքական մշակույթի մեջ ցանկացածմիջանձնային հարաբերությունները ոչ քաղաքական գործիքակազմով լուծելու փորձը»,-ասաց Աշոտյանը, նշելով, որ հարցին անդրադառնալու ժամանակ կլինի:
Հարակից հրապարակումներ`
- Եթե բռունցքներով հարձակվեմ որևէ մեկի վրա, իրան հիվանդանոց կտանեն. Արտաշես Գեղամյան
- ԱԺ միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա. Նիկոլ Փաշինյան
- Դուք խոսեք լենինիզմի մասին, Մուշի, Արդահանի հետ ի՞նչ գործ ունեք. Փաշինյանը՝ Գեղամյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին