ԱԺ միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա. Նիկոլ Փաշինյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։) Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում։)»
Հիշեցնենք, որ ԱԺ դահլիճում քիչ առաջ բուռն բանավեճ էր ծավալվել Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև։
Փաշինյանը, մասնավորապես, իր ելույթում անդրադարձել էր Գեղամյանի երեկվա հայտարարությանը և նշել. «Երեկվա քննարկումների ժամանակ Արտաշես Գեղամյանն ասում է արագ անցնենք, մտնենք Մուշ, Արդահան: Պարոն Գեղամյան, դա Դաշնակցության հռետորիկանա է, դրա հետ ի՞նչ գործ ունեք, դուք խոսեք լենինիզմի, կոմունիզմի մասին, Մուշի, Արդահանի, Արաքսի հետ ի՞նչ գործ ունեք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան