ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը
Ազգային ժողովն այսօր 89 կողմ ձայնով ընդունեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին օրենքի նախագիծը։
80 կողմ, 7 դեմ ձայների քվեարկությամբ ընդունվեց նաև «ՀՀ և ՌԴ միջև 2013 թվականի հունիսի 25-ի՝ «ՀՀ և ՌԴ միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը: Նախագծին դեմ քվերակեց միայն «Ելք» խմբակցությունը:
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ևս ընդունվեց՝ առաջին ընթերցմամբ։
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկում այս նախագծին, սակայն իրավակիրառական պրակտիկան հակասում է իրավունքի սկզբունքներին։
«Այս կարգավորումը վերաբերում է բոլորին և տարբերակված մոտեցումը ծառայելու հատկանիշով պայմանավորված չունի սահմանադրաիրավական հիմք, սակայն հաշվի առնելով իրավիճակը, մենք կողմ ենք քվեարկում»,- նշեց նա։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագծի քվերակության ժամանակ Զեյնալյանը նշեց, որ «Ելք» խմբակցությունը վերապահումով կողմ է քվեարկում՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխությունները հաշվի առնելու պայմանով։
Խորհրդարանն ընդունեց նաև Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին, 2013 թվականի հոկտեմբերի 10-ին Կումամոտոյում ստորագրված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան (կից հայտարարությամբ) վավերացնելու մասին, «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ իրավական ողջ համակարգը լուրջ է աշխատում այս ուղղությամբ. Հունան Պողոսյան
- Մշակութային օրենսդրական դաշտը համապատասխանեցվում է ԵԱՏՄ դաշտին
- Աշոտյան. Կոնվենցիան վավերացնելու դեպքում սնդիկ պարունակող ջերմաչափ չենք կարող ներմուծել
- Բոլոր օտարումները ներկայացվում են շուկայական արժեքով. Արման Սահակյան
- Մենք միջազգային իրավունքի սուբյեկտ ե՞նք, թե՞ վախեցած պետություն. Արտակ Զաքարյան
- Համաձայնագիրը չի ենթադրում սուվերենության որևէ էլեմենտի զիջում. Արման Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին