Համամիտ եմ ՝ շտապօգնության որոշ ծառայություններ պետք է դառնան վճարովի. նախարար
«Համամիտ եմ այն քաղաքացիների հետ, որոնք այն կարծիքին են, որ շտապօգնության որոշ ծառայությունները պետք է դառնան վճարովի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ անդրադառնալով շտապօգնության ծառայության աշխատանքի վճարովի դառնալու մասին հայտարարություններին:
Նշենք՝ վճարովի շտապ օգնություն ցանկացող քաղաքացիներ մենք չենք ճանաչում։
Ինչ վերաբերում է ծառայության ամբողջական վճարովի դառնալուն, նախարարն ասաց, որ այստեղ երկու ծայրահեղ պնդումներ կան, մեկը՝ որ ամբողջությամբ լինի վճարովի, մյուսը, որ ծառայությունը պետք է լուծարվի։
Նախարարի կարծիքով՝ ճշմարտությունը գտնվում է սրանց մեջտեղում։
«Շտապը բժշկական ծառայությունը պետք է լինի հասանելի բոլորին՝ երկրի քաղաքացիներին և հյուրերին անվճար, ցանկացած զբոսաշրջիկ պետք է կարողանա ստանալ անվճար օգնություն, սակայն հարցն այն է, թե պե՞տք է մերժել այդ ծառայությանը լրացուցիչ, հավելյալ ծառայություններ, որոնք կարող է կատարել: Օրինակ՝ հաճախորդը չի ցանկանում գնալ պոլիկլինիկա, որ սրսկվի, քանի որ անձրև է գալիս և ցանկանում է, որ բուժքույրը գա և իրեն տանը սրսկի, կարելի՞ է սրա համար վճարում գանձել, թե՞ ոչ, եկեք քննարկենք: Կամ օրինակ, եթե տատիկի թոռները Մոսկվայում են և նա ցանկանում է որևէ մեկին կանչել և պատմել իրեն հուզող հարցերի մասին, իսկ քանի որ հարևանները չեն գալիս, որովհետև շատ են լսել այդ պատմությունները, նա շտապօգնություն է կանչում։ Հիմա հոգեբանական ծառայությունների համար կարելի՞ է վճարել, թե՞ ոչ, եկեք քննարկենք և գտնենք ճիշտ տարբերակը»,-ասաց նա:
Հիշենք panorama.am-ի դիմումը ՀՀ ԱՆ-ին՝ շտապօգնության հետ կապված. «Չե՞ք գտնում, որ առողջապահական քաղաքականությունը, որ կոչված է ապահովել քաղաքացիների առողջությունը, տուժում է։ Մի՞թե ճիշտ չէր լինի ունենալ շտապ օգնության անվճար կլինիկա, ուր մի կամ երկու օր անվճար օգնություն կկազմակերպեին շտապ օգնությամբ տեղափոխած հիվանդների համար, ու որտեղից հիվանդները կարող էին տեղափոխվել վճարովի հիվանդանոցներ, եթե ունեն վճարի հնարավորություն»։
Ու երբ պատասխան ստացանք, որը նորարարությունների հույս չտվեց, մտածում էինք, որ գոնե նամակից հետո հնարավոր է վերանայե՞ն շտապ օգնության ծառայությունների աշխատանքը։ Որովհետև շտապօգնությունով մասնավոր հիվանդանոցներ տարված ՀՀ քաղաքացիների ո՞ր տոկոսը իրեն կարող է թույլ տալ օրեկան 20-40 հազար դրամի առողջություն...։
Ո՞ւմ մտքով կանցներ, որ ոչ միայն շտապօգնությանը կից կլինիկա չի լինի, այլև մտածում են շտապօգնությունը դարձնել վճարովի։
Հարակից հրապարակումներ`
- Շտապօգնության ծառայությունները վճարովի դարձնելու հարց առողջապահության նախարարության օրակարգում չկա. Սամվել Մարգարյան
- Շտապօգնությունից ուղիղ... «պարահանդես»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները