Պապիկները կարող են շարունակել հազալ, բայց թոռնիկները պետք է առողջ լինեն. Լևոն Ալթունյան
Այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն անդրադարձավ հակածխախոտային պայքարի միջոցառումներին՝ նշելով, որ այն սկզբնական շրջանում հակասական արձագանքների արժանացավ։
«Առանց հանրային քննարկման նախարարությունը ոչ մի ծրագիր չի իրականացնի: Մենք պետք է անենք այն ամենը, որ երիտասարդ սերունդը չվերցնի ծխախոտը և ծխի: Պապիկներ կարող են շարունակել հազալ, բայց թոռնիկները պետք է առողջ լինեն և ծխախոտի հոտ նրանցից չպետք է գա»,- նշեց նախարարը։
Ալթունյանի խոսքով՝ իրենք վճռական են հասարակության հետ աշխատել այնքան, որ ծխելը դարձնեն ոչ մոդայիկ գործառույթ։
Նախարարն այնուհետև անդրադարձավ պոլիկլինիկաներին և դրանց մատուցած ծառայությունների որակին։
Լրագրողներից մեկը հարց հնչեցրեց, թե նախարարի բախտը բերել է, որ չի դիմել պոլիկլինիկական ծառայությանը, թե իրոք առիթ չի եղել:
«Իրոք ինձ պետք չի եղել և այդ պատճառով ես չեմ դիմել պոլիկլինիկական ծառայությանը: Միգուցե այդքան էլ կարգապահ չեմ եղել, ամեն դեպքում պոլիկլինիկա չեմ այցելել, որովհետև չեմ այցելել, և ոչ թե փառք աստծո, որ չեմ այցելել։ Մինչ տասնհինգ տարեկանը այցելել եմ և լավ հիշողություններ ունեն: Պոլիկլինիկա մինչ նախարար լինելս որպես սեփականատեր եմ այցելել և այո գոհ եմ այդ պոլիկլինիկայից: Նախարարի պաշտոնում գիտեմ պոլիկլինիկաների վիճակը, գիտեմ, որ նրանց մի մասը՝ ոչ ավելի 15-20 տոկոսը, վերանորոգման կարիք ունեն և գիտեմ, որ ոչ ավելի քան 30-35 տոկոսը վերազինման կարիք ունեն: Այդ ամբողջը հայտնի է նախարարությանը, ժամանակացույցը կա, համաձայնեցած է և մեր ունեցած ռեսուրսներով որոշ գործողությոններ կկատարվեն 2018 թվականին, որոշnերն էլ 2020 թ, ամեն դեպքում առաջընթացը կլինի և դուք կտեղեկանաք»,-ասաց նա:
Անդրադառնալով է ծառայությունների որակին, ապա Լևոն Ալթունյանն ասաց, որ դրա լավագույն ցուցիչը կյանքի միջին տևողությունն է. «Հայաստանի բնակչությունը ԱՊՀ երկրների շարքում լավագույն պազիցիաների վրա է: ԱՊՀ երկրների շարքում, եթե առաջինը չէ, ապա առաջին երեք չորս երկրների ցանկում է։ մեր բնակչության կյանքի միջին տևողությունը 73 տարի է, և դա վատ ցուցանիշ չէ: Այո մենք ուզում ենք, որ միջին տևողություն լինի 80 և ավելի տարի, սակայն դա ինքնանպատակ չէ: Առաջին հերթին մենք պիտի ջանք թափենք, որ առողջ կյանքի երկարատևությունը ավելանա։ Այսօր 35 տարեկանից հետո են դիմում բժշական օգնություն, այն ինչ նախարարության խնդիրն է, որ այդ տարիքային խումբը դարձնեն 50 և ավելի»։
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրն ընդունեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը
- Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը կարժանանա կառավարության հավանությանը. «Ժողովուրդ»
- ՃՈ. Վարելու ընթացքում ծխելն արձանագրվելու է, բայց ոչ տեսախցիկների միջոցով
- Պատկերացնո՞ւմ եք, բոլորին հորդորեի չծխել, կողքս ոչ ոք չէր մնա. Լևոն Ալթունյան
- ԱՀԿ-ն կաջակցի Հայաստանում ծխելու դեմ պայքարին
- Բաբկեն Պիպոյան. Պետք է պայքարել ոչ թե ծխողների, այլ ծխելու դեմ
- Մասնագետներ. Ծխելու դեմ ամենալավ պայքարը մարդու գրպանին կպնելն է
- Պասիվ ծխելու հետևանքով կանայք չբեր են դառնում
- Հայաստանում ծխելու դեմ պայքարն ակտիվանում է. Մայիսի 31-ը «Առանց ծխախոտի» օր