ԿԳ նախարարը բարձր է գնահատել «Samsung»-ի հետ համագործակցության հնարավորությունը
«Տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կրթության կազմակերպումը մեր երկրի առաջնահերթություններից է»,- այս մասին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն՝ այսօր «Samsung» ընկերության փոխնախագահ Սինգ Սիկ Չոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Նախարարի խոսքով` Հայաստանի կառավարության ծրագրի շրջանակում նախարարությունն աշխատանքներ է տանում տեսադասերի կազմակերպման մեթոդական մոտեցումների ու հեռահաղորդակցման գործիքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ գյուղական դպրոցներում կրթության որակի ապահովման անհրաժեշտության, աշակերտներին սովորելու հավասար հնարավորությունների ապահովման համատեքստում՝ Լևոն Մկրտչյանը կարևորել է հեռավար և էլեկտրոնային կրթության զարգացմանն ուղղված յուրաքանչյուր քայլ: Այդ առումով, ԿԳ նախարարը բարձր է գնահատել «Samsung» -ի նման միջազգային կորպորացիայի հետ համագործակցության հնարավորությունը:
Իր հերթին «Samsung»-ի փոխնախագահ Սիկ Չոյը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կրթության և գիտության նախարարությանը՝ իրենց կորպորացիայի կողմից մշակված պլանշետների էլեկտրոնային կրթական բովանդակության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործնական քայլեր իրականացնելու հեռանկարի հետ կապված մի շարք հարցեր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները