ՌԴ Վլադիմիրի շրջանում ՃՏՊ-ից զոհերի թիվը հասել է 19-ի
ՌԴ Վլադիմիրի շրջանում գնացքի ու ղազախական պետհամարանիշով ավտոբուսի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից: Մյուս ուղևորները, այդ թվում երեխա, տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Վթարի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ծառայության մատուցում, որը չի համապատասխանում դրանից օգտվողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին, հանգեցրել է երկու և ավելի մարդկանց մահվան:
Քննության վարկածով, հոկտեմբերի 6-ի լուսադեմին Վլադիմիրի շրջանում երկաթգծի վրա բախվել են ավտոբուսն ու Սանկտ-Պետերբուրգ-Նիժնի Նովգորոդ երթուղին սպասարկող գնացքը:
Քննիչները ուսումնասիրում են դեպքի վայրը: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություններ, անցկացվում են այլ քննչական գործողություններ՝ դեպքի մանրամասները պարզելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում